Բրազիլիայում, որը կորոնավիրուսից մահացության թվով երկրորդ երկիրն է աշխարհում, գրանցվել է մահվան ավելի քան 140 000 դեպք

19:41   26 Սեպտեմբեր 2020    267

Բրազիլիայում, որը երկրորդն է ողջ աշխարհում կորոնավիրուսից մահացության ցուցանիշով, վիրուսով պայմանավորված հիվանդությունից արձանագրվել է մահվան 140 709 դեպք:

Այս մասին տեղեկանում ենք worldometers.info կայքից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հարավամերիկյան երկրում համաճարակի ողջ ընթացքում «Քովիդ-19»-ով վարակվել է 4 692 579 մարդ, որից ապաքինվել է 4 040 949 քաղաքացի:

Ավելի քան 212 մլն բնակչություն ունեցող երկրում մինչ օրս իրականացվել է 17.9 մլն թեստավորում:

Կորոնավիրուսից մահացության ցուցանիշով Բրազիլիան զիջում է միայն ԱՄՆ-ին, որտեղ մահացել է ավելի քան 200 հազար մարդ, իսկ վարակման ցուցանիշով՝ ԱՄՆ-ին և Հնդկաստանին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները