Այսօր զբոսաշրջության համաշխարհային օրն է

09:07   27 Սեպտեմբեր 2020    238

Զբոսաշրջության համաշխարհային օրը 1979թ․ հիմնադրվել է Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից՝ Իսպանիայի Տորրեմոլինո քաղաքում, եւ ամեն տարի նշվում է սեպտեմբերի 27-ին:

Այս ամսաթիվն ընտրվել է այն պատճառով, որ 1970թ. այս օրը ընդունվել է Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության կանոնադրությունը:

Տոնի նպատակը զբոսաշրջության քարոզչությունն է, դրա ներդրումը՝ համաշխարհային հանրության տնտեսության եւ տարբեր երկրների ժողովուրդների միջեւ կապերի զարգացման մեջ: Այն կոչված է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել զբոսաշրջության կարեւորության եւ դրա սոցիալական, մշակութային ու տնտեսական նշանակության վրա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները