Դանիան նախատեսում է արգելել ալկոհոլի վաճառքը երեկոյան ութից հետո

09:14   27 Սեպտեմբեր 2020    243

Կոպենհագենի քաղաքապետարանը մտադիր է սահմանափակումներ մտցնել ալկոհոլային խմիչքների վաճառքում, որպեսզի քաղաքային այգիներում ու հանրային այլ կանաչ տարածքներում գիշերները ավելի հանգիստ դարձնեն՝ հաղորդում է EuroPulse-ը:

Օգոստոսից Դանիայի մայրաքաղաքում արգելվում է զբոսայգիներում գիշերային հավաքույթները, որոնք հաճախ կազմակերպում են զբոսաշրջիկները: Դա արվել է տեղի բնակիչների խնդրանքով, ովքեր բողոքել են աղմուկից:

Բնապահպանական կազմակերպությունները նշել են, որ կենդանիները տառապում են նման երեկույթներից, տարածքում էլ աղբ են թողնում:

Չնայած արգելքին՝ երեկույթների քանակն աննշան է նվազել. ոստիկանությունը չի կարող անընդհատ հսկել քաղաքի բոլոր բազմաթիվ կանաչ տարածքները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Դանիա  


Վերնագիրի այլ պիտակները