Արգենտինայում կորոնավիրուսով վարակումների ընդհանուր թիվը կազմում է ավելի քան 702 հազար

09:54   27 Սեպտեմբեր 2020    218

Վերջին 1 օրում Արգենտինայում կորոնավիրուսային հիվանդության ավելի քան 11 հազար դեպք է գրանցվել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է RT-ն:

Լրատվամիջոցը, հղում տալով երկրի առողջապահության նախարարության ներկայացրած պաշտոնական տվյալներին՝ հայտնում են, որ Արգենտինայում անցած 24 ժամում կորոնավիրուսով վարակվել է 11 249 մարդ, և համավարակի սկզբից ի վեր երկրում վարակվել է 702 484 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, հավարակի պատճառով Արգենտինայում մահերի թիվը գերազանցում է 15 հազարը՝ կազմելով 15 543:

Համավարակի սկզբից ի վեր երկրում կորոնավիրուսից ապաքինվել է 556 489 մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Արգենտինա  


Վերնագիրի այլ պիտակները