Ադրբեջանի ՊՆ. Ոչնչացվել է հակառակորդի 12 միավոր զենիթահրթիռային համակարգ

09:35   27 Սեպտեմբեր 2020    607

Հայաստանի զինված ուժերի մարտական ակտիվությունը կանխելու և խաղաղ բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով՝ ադրբեջանական բանակի հրամանատարությունը մեր զորքերի՝ ամբողջ ռազմաճակատի երկայնքով հակահարձակողական գործողություն սկսելու որոշում է ընդունել:

Այս մասին հայտնում է Hayatsk.info-ն՝ հղում անելով Ադրբեջանի Պաշտպանության նախարարությանը:

Անձնակազմը և տանկային ստորաբաժանումները, հրթիռահրետանային զորքերի, ճակատային ավիացիայի և անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) աջակցությամբ, հայտնաբերելով առաջնագծում և հակառակորդի պաշտպանության խորքում գտնվող Հայաստանի զինված ուժերի մեծ թվով կենդանի ուժ, ռազմական օբյեկտներ և ռազմական տեխնիկա, ոչնչացնում են դրանք:

Ստացված տեղեկատվության համաձայն՝ տարբեր ուղղություններով ոչնչացվել է՝ Հայաստանի ՀՕՊ ստորաբաժանումների 12 միավոր «ՕՍԱ» զենիթահրթիռային համակարգ: Թերթերի ուղղությամբ խոցվել է Ադրբեջանի ռազմաօդային ուժերի (ՌՕՈՒ) մարտական ուղղաթիռ, անձնակազմի անդամները ողջ են:

Մեր զորքերի կայծակնային հակահարձակողական գործողությունը շարունակվում է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները