Իրաքում 5 զինյալ է մահացել ահաբեկչական գործողություն կատարելու համար ավտոմեքենայում ռումբ տեղադրելիս

10:15   27 Սեպտեմբեր 2020    332

Իրաքում ահաբեկչական գործողություն ծրագրած զինյալները մահացել են պայթուցիկը ավտոմեքենային ամրացնելու ընթացքում:

Այս մասին հայտնել են երկրի անվտանգության մարմինների մամուլի ծառայությունից:

«Տեղեկությունը հստակեցնելուց հետո պարզվել է, որ ավտոմեքենան պայթել է «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների թաքստոցներից մեկում, երբ նրանք մեքենան զինում էին պայթուցիկով»,- РИА Новости-ի հաղորդմամբ՝ նշվում է մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Դեպքի հետևանքով մահացել է 5 զինյալ:

Հաղորդվում է, որ ավտոմեքենան պայթել է Իրաքի արևմուտքում՝ Ռութբա քաղաքից քիչ հեռու, անապատում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրաք  


Վերնագիրի այլ պիտակները