Թրամփը հայտարարել է ԱՄՆ Բարձրագույն դատարանի դատավորի պաշտոնում Էմի Քոնի Բարեթին առաջադրելու մտադրության մասին

12:26   27 Սեպտեմբեր 2020    271

Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է իր որոշման մասին առաջադրել ԱՄՆ Բարձրագույն դատարանի դատավորի պաշտոնում Էմի Քոնի Բարեթին:

2017 թվականին Բարեթը Թրամփի կողմից նշանակվել էր Չիկագոյի Վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնում: Նա հայտնի է իր պահպանողական կրոնական հայացքներով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այժմ նրա թեկնածությունը պետք է հաստատի ԱՄՆ Սենատը, որտեղ հանրապետականները կազմում եմ մեծամասնություն: Հանրապետականները նշում են, որ գործընթացը պետք է ավարտվի նախքան նոյեմբերի 3-ին կայանալիք նախագահական ընտրությունները, իսկ դեմոկրատները պահանջում են, որ այն տեղի ունենա ընտրություններից հետո:

Հիշեցնենք, որ որ դատավորը կփոխարինի ԱՄՆ Բարձրագույն դատարանի նախկին դատավորին՝ Րութ Բեյդեր Գինզբուրգին, որը մահացել է սեպտեմբերի 18-ին 87 տարեկանում: Դատավոր Գինզբուրգը զգալի ներդրում է ունեցել կանանց իրավահավասարության հարցերում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները