ԵԱՀԿ. Մենք մտահոգված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության աճով

15:13   27 Սեպտեմբեր 2020    249

«Մենք մտահոգված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության աճով, ինչպես նաև քաղաքացիական բնակչության շրջանում կորուստների մասին լուրերով»:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն, այս մասին ասված է ԵԱՀԿ-ում նախագահող Ալբանիայի՝ այդ կառույցում ներկայացուցչության հայտարարության մեջ, որը զետեղված է նրա թվիթերյան էջում:

«ԵԱՀԿ-ի գործող նախագահը կողմերին կոչ ր անում անհապաղ դադարեցնել կրակը: Ռազմական լուծում գոյություն չունի: ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ անցկացվող բանակցությունները պետք է վերականգնվեն», - ասված է հայտարարության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան    


Վերնագիրի այլ պիտակները