Ադրբեջանի նախագահ. Հայաստանի ռազմական սադրանքը նախապես ծրագրված էր, Երևանը վաղուց էր դրան

14:57   27 Սեպտեմբեր 2020    279

Շփման գծի տարբեր ուղղություններով Հայաստանի Զինված ուժերի ձեռնարկած հարձակումը կրում էր ծրագրված բնույթ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ կիրակի կայացած նիստում:

«Հայաստանը շարունակում է Ադրբեջանի դեմ ուղղված ագրեսիան: Սա ծրագրված սադրանք էր, նրանք վաղուց էին պատրաստվում դրան», - ասել է Իլհամ Ալիևը, հաղորդում է a href="http://hayatsk.info " target="_blank">Hayatsk.info-ն:

Նախագահը հավելել է, որ ներկայումս Ադրբեջանի Զինված ուժերը հաջողությամբ իրականացնում են լայնածավալ հակահարձակում:

Իլհամ Ալիևն ընդգծել է, որ հակագրոհի արդյունքում Ադրբեջանը մի շարք գյուղեր է օկուպացիայից ազատագրել:

Նախագահն ադրբեջանական ժողովրդին շնորհավորել է հաջող հակագրոհի առթիվ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան    


Վերնագիրի այլ պիտակները