Հռոմի պապը խաղաղության կոչ է արել Կովկասում

15:34   27 Սեպտեմբեր 2020    366

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել խաղաղություն հաստատել Կովկասում և հրաժարվել՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի ֆոնին ցանկացած տարաձայնությունների կարգավորման ուժային միջոցներից:

Ինչպես հայտնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ին, այս մասին պոնտիֆիկոսն ասել է կիրակի իր ավանդական քարոզի ժամանակ՝ Սուրբ Պետրոսի հրապարակում դիմելով հավատացյալներին:

«Մենք տագնապալի լուրեր ենք ստանում Կովկասից: Ես աղոթում եմ այդ տարածաշրջանում խաղաղության համար և դիմում եմ հակամարտության կողմերին՝ հստակ քայլեր ձեռնարկելու եղբայրության և բոլոր խնդիրների լուծման ուղղությամբ՝ առանց ուժի կիրառման», - ասել է Հռոմի պապը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան    


Վերնագիրի այլ պիտակները