Իլհամ Ալիևը՝ Ղարաբաղում ադրբեջանական բանակի առաջխաղացման մասին. Շնորհավորում եմ ադրբեջանական ժողովրդին

15:06   27 Սեպտեմբեր 2020    278

«Ադրբեջանական ժողովուրդը պետք է ապրի իր հողերում: Հայերի կողմից վտարված մարդիկ ուզում են վերադառնալ իրենց հարազատ տներ»:

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Անվտանգության խորհրդի նիստում ունեցած իր ելույթում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Երկրի ղեկավարը նշել է, որ ադրբեջանական բանակն անցել է հակագրոհի:

«Կարող եմ ասել, որ օպերացիան հաջողությամբ շարունակվում է: Նախագահի աշխատակազմին և պաշտպանության նախարարությանը հանձնարարվել է իրազեկել քաղաքացիներին: Հաջող օպերացիայի արդյունքում թշնամական ուժերին մեծ կորուստներ է պատճառվել: Հակագրոհի ժամանակ ազատագրվել են օկուպացիայի տակ գտնվող մի քանի բնակավայրեր: Այդ կապակցությամբ շնորհավորում եմ ադրբեջանական ժողովրդին:

Նայեք Աղդամի և Ֆիզուլիի ավերակներին: Նայեք մեր ավերված մզկիթներին: Այս ամենը արել են հայ դահիճները: Ճշմարտությունը մեր կողմն է: Ամեն ինչ անելու ենք ձեզ հարազատ հողեր վերադարձնելու համար», - ասել է նախագահը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան    


Վերնագիրի այլ պիտակները