Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ

16:20   27 Սեպտեմբեր 2020    269

Այս տարվա սեպտեմբերի 27-ին Հայաստանի զինված ուժերը կոպտորեն խախտելով հրադադարի ռեժիմը, հերթական ագրեսիա են ձեռնարկել Ադրբեջանի դեմ՝ ինտենսիվ գնդակոծության ենթարկելով ճակատային գծի երկայնքով Ադրբեջանի զինված ուժերի դիրքերը, ինչպես նաև խոշոր տրամաչափի զենքի, գնդացիրների և տարբեր տրամաչափի հրետանու կիրառմամբ գնդակոցել են՝ Թերթերի շրջանի Գափանլի, Աղդամի շրջանի Չըրագլի և Օրթա Գարվենդ, Ֆիզուլիի շրջանի Ալխանլը և Շուքյուրբեյլի և Ջաբրաիլի շրջանի Ջոջուղ Մարջանլի գյուղերը։

Ինչպես փոխանցում է Hayatsk.info-ն, այդ մասին ասվում է՝ Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունում։

Պաշտպանության նախարարության տեղեկատվության համաձայն՝ խաղաղ բնակչության և զինծառայողների շրջանում կան զոհեր և վիրավորներ։ Զգալի վնաս է հասցվել շատ տներին և քաղաքացիական ենթակառուցվածքին.

«Հայաստանի հերթական ռազմական ագրեսիայի կանխման և քաղաքացիական բնակչության ու խիտ բնակեցված բնակելի շրջանների անվտանգության ապահովման նպատակով, Ադրբեջանի Հանրապետության Զինված ուժերը՝ ինքնապաշտպանության իրավունքի շրջանակներում և լիովին միջազգային հումանիտար իրավունքին համապատասխան՝ ձեռնարկում են հակահարձակողական միջոցներ։

Ադրբեջանի դեմ Հայաստանի հերթական ագրեսիան հանդիսանում է՝ միջազգային իրավունքի հիմնարար նորմերի և ակզբունքների, այդ թվում նաև Ժնևի 1949 թվականի համաձայնագրի և դրան կից Լրացուցիչ արձանագրությունների, ինչպես նաև Ադրբեջանի օկուպացված տարածքներից Հայաստանի զինված ուժերի անհապաղ և անվերապահ դուրս բերելը պահանջող՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993 թվականի 822, 853, 874, 884 բանաձևերի կոպիտ խախտում։

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի դեմ Հայաստանի ագրեսիայի նոր ակտը հանդիսանում է՝ հայկական կողմից վերջին ամիսներին, այդ թվում նաև հուլիսի 12-16-ին Թովուզի ուղղությամբ, օգոսոտոսի 23-ին Գերանբոյի ուղղությամբ դիվերսիոն-հետախուզական սադրանքների, Ադրբեջանի օկուպացված տարածքներում ապօրինի վերաբնակեցման քաղաքականության, ինչպես նաև Հայաստանի ղեկավարության սադրիչ հայտարարությունների շարունակությունը։

Միջազգային հանրությունը լավ տեղյակ լինելով այն մասին, որ օկուպացված Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի հարակից շրջաններում Հայաստանի զինված ուժերի անօրինական ներկայությունը լուրջ սպառնալիք է ներկայացնում՝ տարածաշրջանում խաղաղությանը և կայունությանը, ու ելնելով Ադրբեջանի դեմ Հայաստանի ագրեսիայի և օկուպացիոն գործունեության նկատմամբ սկզբունքային դիրքորոշում դրսևորող միջազգային իրավունքի նորմերից և սկզբունքներից, պետք է կտրուկ դատապարտի՝ Ադրբեջանի դեմ Հայաստանի օկուպացիոն քաղաքականությունը ու սադրիչ գործողությունները և Հայաստանին ստիպի պահպանել միջազգային իրավունքը, այդ թվում նաև միջազգային հումանիտար պարտավորությունները։ Ստեղծված իրավիճակի հետ կապված՝ ողջ պատասխանատվությունը ընկնում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա»։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան    


Վերնագիրի այլ պիտակները