Մոբիլիզացիայի ծառայությունը հերքեց ապատեղեկատվությունը

16:37   27 Սեպտեմբեր 2020    378

Սեպտեմբերի 27-ին, ժամը 06: 00-ի սահմաններում՝ Հայաստանի զինված ուժերը, լայնամասշտաբ սադրանքներ իրականացնելով, խոշոր տրամաչափի զենքերից, ականանետերից և տարբեր տրամաչափի հրետանային համակարգերից ինտենսիվ գնդակոծության են ենթարկել՝ Ադրբեջանի բանակի դիրքերը ամբողջ առաջնագծի երկայնքով և շփման գծի գոտում տեղակայված մեր բնակավայրերը:

Պետական ծառայությունից Hayatsk.info-ին հայտնել են, որ ներկայումս Ադրբեջանի զինված ուժերը համալրված են օրենսդրության պահանջներին համապատասխան և Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության պաշտպանությունն ապահովում է ադրբեջանական բանակը:

«Բոլոր ազգությունների ներկայացուցիչները ապրում են հանդուրժողական և բազմամշակութային արժեքներ ունեցող Ադրբեջանի Հանրապետությունում` բարության, բարեկամության և անվտանգության մթնոլորտում: Արտասահմանյան որոշ կայքեր, լրատվական գործակալություններ և սոցիալական ցանցերի օգտվողներ սադրիչ տեղեկատվություն տարածելով փորձում են ստվերել Ադրբեջանի զինված ուժերի հաջող մարտական գործողությունները:

Նման անհեթեթ ու զրպարտիչ տեղեկատվության համար հիմք չկա, ինչպիսիք են թէ երկրի փոքրամասնությունների ներկայացուցիչների բռնի գործուղումն առաջնագիծ:
Ադրբեջանի Հանրապետության մոբիլիզացիայի և զորակոչի պետական ծառայությունը կտրականապես հերքում է նման ապատեղեկատվությունը:

Անհրաժեշտության դեպքում պահեստազորայինները, անկախ նրանց էթնիկական ծագումից, կկանչվեն ծառայության տեղական կառուցվածքային ստորաբաժանումներ` համաձայն գործող օրենսդրության պահանջների, և կներգրավվեն երկրի պաշտպանության և անվտանգության ապահովման համապատասխան միջոցառումների մեջ », - ասված է հաղորդագրության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները