Էրդողանը զանգահարել է Իլհամ Ալիևին

14:20   27 Սեպտեմբեր 2020    214

Կիրակի Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիբ Էրդողանի միջև կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Հայաստանի սանձազերծած զինված սադրանքը:

«Կիրակի օրը Էրդողանը զանգահարել է Ալիևին և ցավակցություն հայտնել Հայաստանի սանձազերծած ռազմական սադրանքի հետևանքով խաղաղ բնակիչների և զինծառայողների զոհվելու կապակցությամբ: Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան միշտ կանգնելու է Ադրբեջանի կողքին», - ասված է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ալիևը բարձր է գնահատել Թուրքիայի աջակցությունը, Էրդողանին տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի զորքերի շփման գծում տեղի ունեցող իրադարձությունների մասին:

«Պետությունների ղեկավարները վստահություն են հայտնել, որ եղբայր Ադրբեջանի և Թուրքիայի միջև հարաբերություններն այսուհետ էլ հաջողությամբ զարգանալու են», - ասված է հաղորդագրության մեջ:

Հեշթեգներ: Էրդողան   Իլհամ-Ալիև  


Վերնագիրի այլ պիտակները