Կարմիր խաչի միջազգային կոմիտեն դիմել է ղարաբաղյան հակամարտության կողմերին

18:04   27 Սեպտեմբեր 2020    329

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) անհանգստացած է՝ այսօր առավոտյան սկսված՝ լարվածության սրման հումանիտար հետևանքներով. Երկու կողմերից զոհերի թվում կան նաև քաղաքացիական անձինք:

ԿԽՄԿ-ն կոչ է անում կողմերին՝ կատարել միջազգային մարդասիրական իրավունքի հիմնական կանոնների վերաբերյալ իրենց պարտավորությունները, ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ քաղաքացիական անձանց կյանքը փրկելու և ենթակառուցվածքային օբյեկտները պաշտպանելու համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մենք մեկ անգամ ևս հայտարարում ենք մեր աջակցությունը նրանց, ովքեր այս լարվածության սրման արդյունքում ճնշման են ենթարկվել և պատրաստ են չեզոք միջնորդական դեր խաղալ: Մենք կոչ ենք անում կողմերին՝ բոլոր դեպքերում լիովին հարգել միջազգային իրավունքի սկզբունքները», - ասել է ԿԽՄԿ տարածաշրջանային տնօրեն Մարտին Շոպը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան    


Վերնագիրի այլ պիտակները