MHP-ի առաջնորդ. «Մենք մեր արյամբ ու հոգով Ադրբեջանի կողքին ենք»

18:12   27 Սեպտեմբեր 2020    407

Հայաստանն ու նրա վարձկանները, որոնց միակ նպատակը թուրքերի թշնամությունն է, դժվար թե դիմակայեն թուրք ազգի առջև:

Այս մասին հայտարարել է Թուրքիայի Ազգայնական շարժում կուսակցության (MHP) նախագահ Դովլեթ Բահչելին, հաղորդում է Hayatsk.info-ն:

«Ադրբեջանի եղբայրական երկրի զորամասերի ու դիրքերի դեմ այսօր առավոտյան Հայաստանի կողմից իրականացված հարձակումները թշնամական են և նշանակում են նոր արյունոտ էջի բացում: Ղարաբաղը թուրքական է, դա թուրքական հայրենիքն է: Ոչ ոք չի կարողանա փոխել այս հաստատուն և բացառիկ ճշմարտությունը: Հայաստանն ու նրա վարձկանները, որոնց միակ նպատակը թուրքերի թշնամությունն է, դժվար թե դիմակայեն թուրք ազգի առջև: Մենք մեր արյամբ, հոգով ու գոյությամբ կանգնած ենք Ադրբեջանի կողքին », - ասել է Թուրքիայի Ազգայնական շարժման առաջնորդը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   MHP  


Վերնագիրի այլ պիտակները