Թուրք պաշտոնյան գրել է ճակատում տեղի ունեցածների մասին

09:48   28 Սեպտեմբեր 2020    288

Միջազգային հանրությունը հերթական անգամ լռում է հայկական ագրեսիայի առաջ: Տասնամյակների անգործությունն ու ապօրինի օկուպացիան խրախուսել են հայկական կողմին: Ներկայիս հակամարտությունը ցույց է տալիս, որ այս իրավիճակը կայուն չէ:

Այս մասին Twitter- ում գրել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Ֆախրադդին Ալթունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Թուրքիայի ՆԱ պաշտոնյան նշել է, որ Հայաստանը ադրբեջանական հողերի զավթիչն է. «Տասնամյակներ շարունակ Հայաստանը ոչ միայն օկուպացնում է Լեռնային Ղարաբաղը, այլեւ պարբերաբար սադրանքներ իրականացնում Ադրբեջանի դեմ: Այսօրվա հարձակումները հանգեցրել են մեկ այլ վտանգավոր իրավիճակի»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան    


Վերնագիրի այլ պիտակները