Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 298 նոր դեպք

11:54   28 Սեպտեմբեր 2020    361

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 5552-ի, հայտնում է Stopcov.ge մասնագիտացած կայքը:

Վերջին մեկ օրում հայտնաբերվել է COVID-19-ով վարակման 298 նոր դեպք:

Ընդհանուր առմամբ, Վրաստանում կորանավիրուսի հետևանքով մահացել է 28 մարդ, ապաքինվել՝ 1906-ը:

Նշվում է նաև, որ կարանտինացված է 5650 մարդ: Ակտիվ դեպքերի թիվն այսօրվա դրությամբ՝ 3592 է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները