Չինաստանը մեկնաբանել է իրավիճակը Ղարաբաղում

12:57   28 Սեպտեմբեր 2020    243

Պեկինը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել և խուսափել Լեռնային Ղարաբաղում սրացումներից:

Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Վան Վենբինը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նա շեշտել է, որ Չինաստանը հույս ունի, որ Ադրբեջանը և Հայաստանը կլուծեն իրենց տարաձայնությունները երկխոսության միջոցով և հանդարտություն ու զսպվածություն կցուցաբերեն ստեղծված իրավիճակում:

«Տարածաշրջանային խաղաղության ու կայունության պահպանումը բխում է բոլոր կողմերի շահերից»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները