ԱՄՆ-ն արտահանման սահմանափակումներ է մտցրել միկրոսխեմաներ արտադրող չինական խոշորագույն SMIC ընկերության դեմ

14:08   28 Սեպտեմբեր 2020    292

ԱՄՆ-ն արտահանման սահմանափակումներ է մտցրել միկրոսխեմաներ արտադրող չինական խոշորագույն SMIC ընկերության նկատմամբ:

SMIC-ի համար որոշակի սարքավորումների մատակարարողները պետք է դիմում ներկայացնեն` արտահանման լիցենզիա ստանալու համար, նշվում է ԱՄՆ Առեւտրի նախարարության կողմից ընկերություններին ուղարկված նամակում: Առեւտրի նախարարությունը հայտարարում է, որ «անընդունելի ռիսկ» կա, որ SMIC-ի վաճառած սարքավորումները կարող են վերաուղղվել «ռազմական նպատակներով օգտագործման համար», տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այս քայլը սպառնում է հարվածել Չինաստանի` իր ներքին կիսահաղորդչային արդյունաբերությունը զարգացնելու ծրագրերի բուն էությանը:

Փորձագետները նախազգուշացնում են, որ SMIC-ը որպես Չինաստանի հավակնությունների կարեւոր մաս է դիտարկվում, եւ ԱՄՆ առեւտրի նախարարության պատժամիջոցները կարող են մի քանի տարով զսպել ընկերությանը զարգացումը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները