Ղրղզստանը պատրաստ է գնել կորոնավիրուսի դեմ Ռուսաստանի պատվաստանյութը

17:40   28 Սեպտեմբեր 2020    405

Ռուսաստանի «Սպուտնիկ V» պատվաստանյութը Ղրղզստանի համար մեծ օգնություն կդառնա կորոնավիրուսի դեմ պայքարի բնագավարում. ներկայում ՌԴ-ից պատրաստուկի գնումը երկրի կառավարության կողմից քննարկվում Է նախագահի աշխատակազմի մակարդակով:

Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել Է Բիշքեկի Անհետաձգելի բժշկության կենտրոնի տնօրեն Իսկանդեր Շայախմետովը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Կառավարությունում, նախագահի վարչակազմի մակարդակով խոսակցություն Է գնում այն մասին, որպեսզի մենք նույնպես ստանանք («Սպուտնիկ V» պատվաստանյութը), բայց, որքան ես գիտեմ, այն (պատրաստուկը) միայն նոր Է սկսել թողարկվել: Մենք պատրաստ ենք… Մենք անհամբերությամբ ենք սպասում «Սպուտնիկ V» պատվաստանյութին, որը թողարկել են ռուսաստանցի գիտնականները,: Ես կարծում եմ, որ դա հզոր օգնություն կլինի»,-ասել Է Շայախմետովը: Կենտրոնի տնօրենի խոսքով՝ Ղղրզստանում կարողություններ չկան «Սպուտնիկ V»-ի արտադրության համար: Ես որպես Անհետաձգելի բժշկության կենտրոնի ղեկավար, որպես քաղաքացի, շատ շահագրգռված եմ, որպեսզի այդ պատվաստանյութը հասնի մեզ մոտ»,-հավելել Է նա:

Ղրղզստանում հայտնաբերվել Է COVID-19-ի 46 հազար 355 դեպք, մահացել Է 1064 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին COVID-19 նոր վիրուսային վարակի բռնկումը հայտարարել Է համավարակ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ղրղզստան   Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները