Japan Airlines ավիաընկերությունը որոշել է հրաժարվել «տիկնայք եւ պարոնայք» արտահայտությունից

17:52   28 Սեպտեմբեր 2020    313

Japan Airlines ավիաընկերությունը որոշել է հրաժարվել «տիկնայք եւ պարոնայք» արտահայտությունից եւ հաջորդ ամսվանից չվերթների հայտարարություններում ու օդանավակայաններում դրա փոխարեն օգտագործել «գենդերային չեզոք տերմիններ»։

Հոկտեմբերի 1-ից JAL-ն «կհրաժարվի արտահայտություններից, որոնք հիմնված են սեռի (երկու տեսակների) վրա եւ կօգտագործի գենդերային բարեկամական արտահայտություններ», ինչպես՝ «բարի առավոտ» եւ «բարի երեկո», AFP-ին ասել է ավիաընկերության ներկայացուցիչը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Արտահայտությունը, որը սովորաբար օգտագործվում է այդպիսի հայտարարությունների համար, ճապոներենով արդեն իսկ գենդերային իմաստով չեզոք է, բայց որոշումը կիրառվում է ավիաընկերության կողմից օգտագործվող այլ լեզուների նկատմամբ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Japan-Airlines  


Վերնագիրի այլ պիտակները