Թուրքական խորհրդի կողմից Ադրբեջանին աջակցության հայտարարություն

18:03   28 Սեպտեմբեր 2020    476

Թուրքական խորհրդի գլխավոր քարտուղար Բաղդադ Ամրեևը խորը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի զորքերի շփման գծում առկա լարվածության կապակցությամբ:

Hayatsk.info-ի փոխանցմամբ ՝ տեղեկատվությունը տեղադրված է կազմակերպության պաշտոնական կայքում:

Վերահաստատելով իր հավատարմությունը միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին Թուրքական խորհուրդը վերահաստատում է հայ-ադրբեջանական հակամարտության շուտափույթ լուծման կարևորությունը Ադրբեջանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմանների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և անձեռնմխելիության հիման վրա:

Այս համատեքստում Թուրքական խորհուրդը հիշեցնում է, որ 1993 թ.-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը Հայաստանի զինված ուժերին կոչ էին անում անհապաղ, անվերապահորեն և ամբողջությամբ դուրս գալ Ադրբեջանի Հանրապետության բոլոր գրավյալ տարածքներից:

Գլխավոր քարտուղարը ցավակցություն է հայտնել Ադրբեջանի ժողովրդին մարդկային կորուստների կապակցությամբ և վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքական-խորհուրդ   Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները