Պուտինը անհրաժեշտության դեպքում հեռախոսազրույց կունենա Ադրբեջանի ղեկավարության հետ. Պեսկով

19:00   28 Սեպտեմբեր 2020    414

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անհրաժեշտության դեպքում հեռախոսազրույց կունենա Ադրբեջանի ղեկավարության հետ:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով ՌԻԱ Նովոստիին, այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Ըստ անհրաժեշտության դրանք [շփումները Ադրբեջանի ղեկավարության հետ] իհարկե տեղի կունենան», - ասել է Պեսկովը Պուտինի և ադրբեջանական կողմի միջև հնարավոր զրույցի մասին լրագրողի հարցին ի պատասխան, քանի որ կիրակի ՌԴ նախագահը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Ընդ որում՝ Պեսկովը հիշեցրել է, որ «ռազմական գործողությունների վերսկսման առաջին ժամերից հետ Լավրովը մշտական շփում է հաստատել իր գործընկերների հետ»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պեսկով  


Վերնագիրի այլ պիտակները