Թաիլանդը երկարացրել է օտարերկրացիների վիզաների երկարաձգման արտոնյալ ժամանակը

20:23   28 Սեպտեմբեր 2020    305

Թաիլանդը մինչեւ հոկտեմբերի վերջը երկարացրել է օտարերկրացիների վիզաների երկարաձգման արտոնյալ ժամանակը, որոնք համավարակի պատճառով երկրում են մնացել։

Երկարաձգումը օտարերկրացիներին թույլ կտա Թաիլանդում մնալ մինչեւ հոկտեմբերի 31-ը, Reuters-ին հայտնել է կորոնավիրուսի հարցերով կառավարական աշխատանքային խմբի ներկայացուցիչ Թավիսին Վիսանույոթինը։

Թաիլանդը կոմերցիոն թռիչքները դադարեցրել էր ապրիլին եւ արգելել օտարերկրյա այցելուների մուտքը, որպեսզի զսպի կորոնավիրուսը։

Իշխանությունները հուլիսին տրամադրել էին մարտի վերջից մինչեւ սեպտեմբերի 26-ը բոլոր օտարերկրացիների համար վիզաների ավտոմատ երկարաձգում։

Հոկտեմբերից ներգաղթային նոր կանոնները օտարերկրացիներին թույլ կտան ներկայացնել երկրում մնալու ժամկետը 60 օրով երկարաձգելու դիմում, եթե նրանք չեն կարողանում երկրից հեռանալ չվերթների սահմանափակ քանակության կամ այլ խնդիրների պատճառով, հայտնել է Ներգաղթային բյուրոյի հանձնակատարի տեղակալը։

Թաիլանդում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը շարունակում է մնալ ցածր մակարդակում՝ 3545 մարդ, որոնցից մահացել է 59-ը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թաիլանդ  


Վերնագիրի այլ պիտակները