ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը զանգահարել է Իլհամ Ալիևին

21:23   28 Սեպտեմբեր 2020    431

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:

Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Դյուժարիկը, հաղորդում է Hayatsk.info-ն, հղում անելով ՏԱՍՍ-ին:

«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեսը կոչ է արել կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները առանց նախապայմանների և շարունակել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ», - ասաց պաշտոնյան:

Դյուժարիկը հավելեց, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մոտ ժամանակներս կզանգահարի նաեւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՄԱԿ   Իլհամ-Ալիև  


Վերնագիրի այլ պիտակները