Մակրոնը փորձել է արդարացնել կորոնավիրուսի համավարակի հետ կապված նոր սահմանափակումները

22:24   28 Սեպտեմբեր 2020    322

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում եւ Մարսելում ցույցերի ֆոնին փորձել է արդարացնել կորոնավիրուսի համավարակի հետ կապված նոր սահմանափակումները, հաղորդում է AP-ը:

«Ֆրանսիական խոշոր քաղաքներում իրավիճակը լուրջ է եւ տագնապալի: Նրո սահմանափակումները վերաբերում են ոլորտներին, որտեղ առողջապահության մարմինները ֆիքսում են համավարակի արագ տարածում»,-ասել է Մակրոնը:

Կիրակի Մարսելում՝ Ֆրանսիայի մեծությամբ երկրորդ քաղաքում, փակվել են բարերն ու ռեստորանները, ինչը բողոքի ակցիայի պատճառ է դարձել:

Ավելի մեղմ սահմանափակումներ են մտցվեն 10 այլ քաղաքներում, ներառյալ՝ Փարիզում. փակ են մարզասրահները, 10 մարդուց ավելի հավաքները արգելված են, բարերն աշխատում են մինչեւ 22:00-ն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մակրոն  


Վերնագիրի այլ պիտակները