Էրդողանը եւ Զոնսոնը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

00:18   29 Սեպտեմբեր 2020    652

Երկուշաբթի Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Զոնսոնը հեռախոսային բանակցություններ են վարել, հայտնում է Թուրքիայի առաջնորդի գրասենյակը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Բանակցությունների ընթացքում քննարկվել են Թուրքիայի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ հարաբերությունների բարելավման հարցերը, ինչպես նաեւ տարածաշրջանային թեմաներ, այդ թվում` իրադարձություններն Միջերկրական ծովի Արեւելյան հատվածում եւ Ադրբեջանի վրա Հայաստանի հարձակումներից առաջացած լարվածությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ:

«Խոսելով Ադրբեջանի վրա Հայաստանի գրոհների արդյունքում սկսված հակամարտությունների մասին` նախագահ Էրդողանը նշել է, որ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հասնելու համար Հայաստանը պետք է դուրս գա Լեռնային Ղարաբաղի գրավյալ տարածքներից եւ դրա շրջակայքից»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Էրդողան   Զոնսոն  


Վերնագիրի այլ պիտակները