Գերմանիան հրադադարի եւ բանակցությունների կոչ է անում Բաքվին եւ Երևանին

00:31   29 Սեպտեմբեր 2020    366

Գերմանիայի դաշնային կառավարությունը Լեռնային Ղարաբաղում Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ բախումները «վտանգավոր իրավիճակ» է անվանել:

Այսպիս գնահատական է Բեռլինում հնչեցրել Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը, հաղորդում է Deutsche Welle-ն:

Նա խոսքով` Բեռլինը կոչ է անում հրադադարի ռեժիմ հաստատել եւ անհապաղ բանակցություններ սկսել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչն իր հերթին հստակեցրել է, որ Գերմանիան կապ է պահպանում երկու կողմերի հետ` գերմանական դեսպանատների միջոցով Երեւանում եւ Բաքվում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գերմանիա  


Վերնագիրի այլ պիտակները