ԱՄՀ-ն պատմել է, թե ինչպես համավարակը կազդի եվրոպական երկրների տնտեսությունների վրա

01:14   29 Սեպտեմբեր 2020    419

Կորոնավիրուսի համավարակն կզրոյացնի երեք տարվա տնտեսական առաջընթացը եվրոպական մի շարք երկրների համար, հայտարարել է ԱՄՀ ղեկավար Քրիստալինա Գեորգիեւան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Կենտրոնական, Արեւելյան եւ Հարավարևելյան Եվրոպայի երկրների համար համավարակը կզրոյացնի երեք տարվա տնտեսական առաջընթացը, եւ դա լուրջ հարված կլինի տարածաշրջանին, որը զգալի տնտեսական առաջընթաց էր գրանցել ճգնաժամից առաջ»,- ասել է նա` խոսելով Ատլանտյան խորհրդի առցանց միջոցառման ժամանակ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ընդ որում, Գեորգիեւան խոստովանել է, որ երկրորդ եռամսյակի տվյալները մի փոքր ավելի լավն էին, քան հունիս ամսվա կանխատեսումները:

«Բայց մենք դեռ անտառից դուրս չենք եկել: Համավարակը դեռ մեզ հետ է, եւ մի շարք երկրներ երկրորդ ալիքի հարվածն են ստանում: Վերականգնման ուղու վերաբերյալ զգալի անորոշություն կա: Զարգացող շուկաների եւ զարգացող տնտեսությունների հեռանկարը, Չինաստանից բացի, անկանխատեսելի է մնում»,- հավելել է Գեորգիեւան:

Ըստ նրա` գերակա միջոցառումներ են նպատակային ենթակառուցվածքային ներդրումները: Կարճաժամկետ հեռանկարում դա աշխատատեղեր կստեղծի, երկարաժամկետ կտրվածքով` կբարելավի տնտեսությունների փոխկապակցվածությունը եւ կբարձրացնի դրանց արտադրողականությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՀ  


Վերնագիրի այլ պիտակները