Սաhակաշվիլին հակահայկական հայտարարությամբ է հանդես եկել

01:27   29 Սեպտեմբեր 2020    402

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաhակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական բախումները շատ են վրդովեցնում բոլորիս, ում համար կարևոր է մեր տարածաշրջանում խաղաղությունն ու մեր ժողովուրդների բարեկեցությունը: Այսօր գոյություն չունի ավելի մեծ արժեք: Ադ պատճառով մեծ սրտի ցավով եմ հետևում մարդկային զոհերին և իրավիճակի էսկալացիային: Իմ դիրքորոշումը լիովին ակնհայտ է, այն հիմնված է տարածքային ամբողջականության սկզբունքի վրա, ուրեմն Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է Ադրբեջանի հանրապետության ինքնիշխան տարածք և որևէ բան չի փոխի այդ հանգամանքը:

Իհարկե, միևնույն ժամանակ, այս տարածաշրջանի բոլոր փախստականներն իրավունք ունեն վերադառնալ իրենց տներ և ով արդեն այնտեղ է ապրում, նրանք իրավունք ունեն շարունակել մնալ տարածքում․ նրանց իրավունքները պետք է պաշտպանված լինեն: Վրաստանի շահերից է բխում Կովկասի երեք ազգերի միջև եղբայրական բարեկամական հարաբերությունների առկայությունը: Մեր ապագան Բալթյան երեք երկրների հարաբերությունների նման պիտի լինի:

Միայն արտաքին ուժերի շահերից է բխում, որ մեր կապերը խափանեն, մենք դրա հնրավորությունը նրանց ոչ մի դեպքում չենք տա»,- գրել է Սաhակաշվիլին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սաhակաշվիլի  


Վերնագիրի այլ պիտակները