ՊՆ-ից հայտարարություն F-16 վերաբերյալ. «Տեղեկատվությունը կեղծ է»

09:40   29 Սեպտեմբեր 2020    435

Հայկական կողմից տարածված տեղեկատվությունը մեր ՌՕՈՒ-ին պատկանող F-16 կործանիչի ենթադրաբար խոցման մասին կեղծ է և սադրիչ բնույթ է կրում:

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության պետ, գնդապետ Վագիֆ Դարգահլին, հայտնում է Hayatsk.info:

«Մենք հայտարարում ենք, որ ռազմաօդային ուժերի զինանոցում չկա F-16 կործանիչ: Հետևաբար, մենք հայկական կողմին հիշեցնում ենք, որ անհնար է ոչնչացնել գոյություն չունեցողը», ասել է ՊՆ-ի պաշտոնյան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան-ՊՆ  


Վերնագիրի այլ պիտակները