ԵԽԽՎ-ն կոչ է արել Բաքվին և Երևանին բանակցել

10:08   29 Սեպտեմբեր 2020    351

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Հայաստանի հարցով համազեկուցողներ Անդրեյ Շիրցելը և Կիմմո Կիլյուները, Ադրբեջանի հարցով համազեկուցողներ Շտեֆան Շենակը և Ռոջեր Գեյլը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ առաջնագծում տիրող իրավիճակի վերաբերյալ:

Համազեկուցողները խորին մտահոգություն են հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների սկսման կապակցությամբ, որոնք մեծ վտանգ են ներկայացնում տարածաշրջանային կայունության համար:

Նրանք խոր ափսոսանք են հայտնել երկու կողմերի քաղաքացիական անձանց և զինծառայողների մահվան կապակցությամբ:

«Մենք երկու կողմերին էլ կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, չսրել իրավիճակն ու վերադառնալ բանակցությունների սեղան ՝ Մինսկի խմբի ձեւաչափով»:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԵԽԽՎ   Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները