Մոսկվան եւ Մինսկը ընդհանուր հայտարարի են եկել Բելառուսին մատակարարվող գազի գնի շուրջ

17:33   29 Սեպտեմբեր 2020    528

Ռուսաստանն ու Բելառուսը ընդհանուր հայտարարի են եկել 2021 թվականին Ռուսաստանի կողմից Բելառուսին մատակարարվելիք գազի գնի շուրջ։

«ԲԵԼՏԱ» լրատվական գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Մոսկվայում բելառուսական դեսպան Վլադիմիր Սիմաշկոն։

Ըստ այդմ, գազի գինը բելառուսական կողմի համար կէժանանա աստիճանաբար։ Ամենայն հավանականությամբ, արդեն 2021 թվականի հունվարի մեկին էժանացման առաջին քայլերը կարվեն։

Միացյալ պետության գազային ընդհանուր շուկան էլ, ամենայն հավանականությամբ, կձեւավորվի արդեն 2022 թվականին։ Հիշեցնենք, որ Բելառուսը 1000 խմ գազի դիմաց վճարում է 127 դոլար։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները