Պետդուման Ղարաբաղի իրադրության վերաբերյալ հայտարարություն է ընդունել

15:03   29 Սեպտեմբեր 2020    307

Ռուսաստանի Պետդուման այսօրվա լիագումար նիստում Լեռնային Ղարաբաղի իրադրության վերաբերյալ հայտարարություն է ընդունել, որում խորհրդարանականները կողմերին կոչ են անում վերսկսել բանակցությունները։

«Պետական դուման հայտարարում է, որ պետք է անհապաղ դադարեցնել կրակը, տարածաշրջանում դիմակայության սրացում թույլ չտալ։ Իրավիճակի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։

Պետական դումայի պատգամավորները կողմերին կոչ են անում շուտափույթ վերադառնալ բանակցային գործընթացին և պատրաստ են միջնորդական օգնություն ցուցաբերել իրադրության կայունացման գործում»,- ասված Է հայտարարության մեջ:

Պատգամավորներն իրենց հայտարարության մեջ նաև լուրջ մտահոգություն են հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրման կապակցությամբ, որը հանգեցրել է բազմաթիվ մարդկային զոհերի, նրանք վճռականորեն դատապարտում են ուժի կիրառումը:

Այս հայտարարությունն ուղղվելու է ՌԴ նախագահին, ՌԴ կառավարությանը, Ադրբեջանի եւ Հայաստանի խորհրդարաններին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, Միջխորհրդարանական միությանը, ՀԱՊԿ ԽՎ-ին, ԱՊՀ ՄԽՎ-ին, ԵԽԽՎ-ին և ԵԱՀԿ ԽՎ-ին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստանի-Պետդումա  


Վերնագիրի այլ պիտակները