Ճապոնիայի վարչապետը հայտարարել Է Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացնելու մասին

17:07   29 Սեպտեմբեր 2020    342

Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգան լրագրողներին հայտարարել Է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ մտադրություն Է հայտնել ամբողջությամբ զարգացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ես ցանկանում եմ ամբողջությամբ զարգացնել ճապոնա-ռուսական հարաբերությունները»,-ասել Է Սուգան: Նրա խոսքով՝ ինքը խոստանում Է վերջ դնել «հյուսիսային տարածքների» խնդրին, ինչպես Ճապոնիայում անվանում են Հարավային Կուրիլները, եւ «այն չթողնել հաջորդ սերունդներին»: Ինչպես հաղորդվել Է ավելի վաղ, Սուգայի եւ Պուտինի հեռախոսազրույցը տեղի Է ունեցել սեպտեմբերի 29-ին: Դրանք Ռուսաստանի ղեկավարի եւ սեպտեմբերի 16-ին Ճապոնիայի 99-րդ վարչապետ ընտրված Սուգայի առաջին բանակցություններն Էին, ով այդ պաշտոնում փոխարինել Է առողջական վիճակի պատճառով պաշտոնից հեռացած Սինձո Աբեին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները