ԱՄՆ-ը կգնահատի ինքնաթիռներն ու սուզանավերը միջուկային ռազմամթերքով հանդերձելու ժամկետները. Politico

17:49   29 Սեպտեմբեր 2020    313

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը զինվորականներին հանձնարարություն Է տվել գնահատել միջուկային ռազմամթերքով ռազմավարական ռմբակոծիչների, սուզանավերի եւ բալիստիկ հրթիռների հանդերձման ժամկետները Ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրաճատման եւ սահմանափակման պայմանագրի (ՌՀՍՊ, ոչ պաշտոական անվանումը՝ ՌՀՍ-3) գործողության ժամկետը լրանալու դեպքում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ սեպտեմբերի 28-ին այդ մասին հայտնել Է Politico թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ:

Այդ քայլը, հրատարկության զրուցակիցների խոսքով՝ կոչված Է Մոսկվային ցույց տալու Վաշինգտոնի մտադրությունների լրջությունը, որպեսզի ԱՄՆ-ի պայմաններով համաձայնագրի երկարաձման հասնի մինչեւ նոյեմբերի 3-ի նախագահական ընտրությունները:

Այժմ Թրամփի վարչակազմում, պնդում Է թերթը, կարծում են, որ Մոսկվան համաձայնագրի երկարաձգման բանակցությունները ձգձգում Է դեմոկրատների թեկնածու Ջոզեֆ Բայդենի հաղթանակի հույսով, որն ավելի վաղ հանդես Է եկել պայմանագիրը պահանելու օգտին: Սպիտակ տանը, նշում Է Politico-ն, նաեւ կցանկանային երկարաձգել ՌՀՍՊ-ն, բայց իրենց պայմաններով՝ ստանալով այնուհետեւ Չինաստանի մասնակցությամբ միջուկային պրոբլեմատիկայի շուրջն ավելի լայն քննարկումների անցկացման երաշխիքներ: Բացի դրանից, ավելի վաղ Վաշինգտոնը չի բացառել ՌՀՍ-3-ի շուրջը բանակցությունները Ռուսաստանի հետ հարաբերությունների այլ հարցերի հետ կապելու հնարավորությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները