Պուտինը Ճապոնիայի վարչապետի հետ քննարկել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր ստեղծելու շուրջ համագործակցությունը

18:12   29 Սեպտեմբեր 2020    375

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ճապոնիայի նոր վարչապետ Յոսիհիդե Սուգայի հետ քննարկել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մշակման շուրջ երկրների համագործակցությունը:

«Քննարկվել են բժշկության ոլորտում համագործակցության հեռանկարները, ներառյալ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի ստեղծումը»,- երեքշաբթի օրը ղեկավարների հեռախոսազրույցի բովանդակության վերաբերյալ ասել է Կրեմլի մամուլի ծառայությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Կողմերը պայմանավորվել են համաճարակաբանական իրավիճակի կայունացմանը զուգահեռ շարունակել շփումները ամենաբարձր մակարդակով։

«Վերահաստատվել է Ռուսաստանի եւ Ճապոնիայի միջեւ հարաբերությունների ողջ շրջանակի առաջընթացի ջանքերը շարունակելու փոխադարձ մտադրությունը` ի շահ երկու երկրների ժողովուրդների եւ ընդհանուր առմամբ Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներում՝ համաճարակային իրավիճակի նորմալացմանը զուգընթաց»,- ասված է Կրեմլի հաղորդագրության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները