ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները

18:21   29 Սեպտեմբեր 2020    292

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետին կոչ է արել անհապաղ դադարեցնել հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ընթացող ռազմական գործողությունները:

Բաչելետիի կոչը հրապարակված է գերագույն հանձնակատարի գրասենյակի պաշտոնական կայքում:

«Ես մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շփման գծի երկայնքով ռազմական գործողությունների վերսկսմամբ և կոչ եմ անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները ։ Ես խորապես մտահոգված եմ քաղաքացիական անձանց զոհվելու եւ վիրավորվելու, ինչպես նաև քաղաքացիական գույքին և ենթակառուցվածքին հասցված վնասի մասին հաղորդագրություններով»,- ասել է Բաչելետին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նա կոչ է արել հարգել մարդու իրավունքները և միջազգային մարդասիրական իրավունքը, մասնավորապես ՝ ռազմական գործողություններից դուրս գտնվող քաղաքացիական բնակչության և մարդկանց պաշտպանությունն ապահովելու, ինչպես նաև քաղաքացիական հիմնական ենթակառուցվածքին հասցվող վնասը կանխելու միջոցով:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՄԱԿ  


Վերնագիրի այլ պիտակները