ԱՄՆ-ը կգնահատի ինքնաթիռներն ու սուզանավերը միջուկային ռազմամթերքով հանդերձելու ժամկետները

18:36   29 Սեպտեմբեր 2020    274

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը զինվորականներին հանձնարարություն է տվել գնահատել միջուկային ռազմամթերքով ռազմավարական ռմբակոծիչների, սուզանավերի և բալիստիկ հրթիռների հանդերձման ժամկետները Ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրաճատման և սահմանափակման պայմանագրի (ՌՀՍՊ, ոչ պաշտոական անվանումը՝ ՌՀՍ-3) գործողության ժամկետը լրանալու դեպքում:

Սեպտեմբերի 28-ին այդ մասին հայտնել է Politico թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ:

Այդ քայլը, հրատարկության զրուցակիցների խոսքով՝ կոչված է Մոսկվային ցույց տալու Վաշինգտոնի մտադրությունների լրջությունը, որպեսզի ԱՄՆ-ի պայմաններով համաձայնագրի երկարաձման հասնի մինչև նոյեմբերի 3-ի նախագահական ընտրությունները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այժմ Թրամփի վարչակազմում, պնդում է թերթը, կարծում են, որ Մոսկվան համաձայնագրի երկարաձգման բանակցությունները ձգձգում է դեմոկրատների թեկնածու Ջոզեֆ Բայդենի հաղթանակի հույսով, որն ավելի վաղ հանդես է եկել պայմանագիրը պահանելու օգտին: Սպիտակ տանը, նշում է Politico-ն, նաև կցանկանային երկարաձգել ՌՀՍՊ-ն, բայց իրենց պայմաններով՝ ստանալով այնուհետև Չինաստանի մասնակցությամբ միջուկային պրոբլեմատիկայի շուրջն ավելի լայն քննարկումների անցկացման երաշխիքներ: Բացի դրանից, ավելի վաղ Վաշինգտոնը չի բացառել ՌՀՍ-3-ի շուրջը բանակցությունները Ռուսաստանի հետ հարաբերությունների այլ հարցերի հետ կապելու հնարավորությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները