Խաղաղությունն այլընտրանք չունի. Վուչիչ

18:44   29 Սեպտեմբեր 2020    283

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը կոչ է արել դադարեցնել հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ընթացող ռազմական գործողությունները:

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: Սերբական լրատվամիջոցների հետ զրույցում Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ խաղաղությունն այլընտրանք չունի, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մենք խաղաղություն ենք ցանկանում, նրանք մեզ համար երկու եղբայրական և բարեկամական ժողովուրդներ են։ Մենք նրանց ցանկանում ենք այս ամենը հնարավորինս արագ կասեցնել։ Ձևականության նման է հնչում, որ խաղաղությունն այլընտրանք չունի, բայց հավատացեք՝ խաղաղությունն ամեն ինչից կարևոր է»,- ասել է Վուչիչը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սերբիա  


Վերնագիրի այլ պիտակները