ԵԱՀԿ հատուկ նիստում կքննարկվի ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը

18:55   29 Սեպտեմբեր 2020    367

ԵԱՀԿ Մշտական խորհուրդը կքննարկի ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակի սրումը:

«ԵԱՀԿ Մշտական խորհուրդն այսօր ժամը 17:00-ին՝ կենտրոնական Եվրոպայի ժամանակով, հատուկ նիստ կանցկացնի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում վերջին զարգացումները քննարկելու համար: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը կներկայացնի վերջին տեղեկատվությունը»,- ասվում է ԵԱՀԿ-ում Ալբանիայի նախագահության հաղորդագրության մեջ, որը տեղադրվել է Twitter-ի միկրոբլոգի էջում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԵԱՀԿ  


Վերնագիրի այլ պիտակները