Թուրքիան մերժեց ՍՈՒ-25-ի հայկական պնդումը

19:24   29 Սեպտեմբեր 2020    439

Թուրքիան չի խփել հայկական բանակին պատկանող ինքնաթիռը:

Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Ֆահրեթին Ալթունը ՝ պատասխանելով թուրքական F-16 կործանիչի կողմից հայկական ՍՈՒ -25-ը խոցելու մեղադրանքներին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Այն պնդումը, թե թուրքական կործանիչը հայկական մարտական ինքնաթիռ է խոցել, միանգամայն իրականությանը չի համապատասխանում: Հայաստանը պետք է դուրս գա գրավյալ տարածքներից ՝ ոչ թե էժանագին քարոզչության դիմելու», - ասել է Ֆահրեթին Ալթունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա  


Վերնագիրի այլ պիտակները