Ուրուգվայի խորհրդարանի նախագահը կրակի դադարեցման կոչ է արել

20:06   29 Սեպտեմբեր 2020    327

Ուրուգվայի Արևելյան Հանրապետության խորհրդարանի նախագահ Մարտին Լեման կոչ է արել դադարեցնել հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ընթացող ռազմական գործողությունները:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին Լեման գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հատվածում ռազմական հարձակումներն ու իրավիճակի սրացումը, մենք մեր մտահոգությունն ենք հայտնում և միանում ենք կրակի դադարեցման և հակամարտության խաղաղ կարգավորման կոչերին»,- գրել է Լեման:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ուրուգվայ  


Վերնագիրի այլ պիտակները