ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչը կոչ է արել դադարեցնել կրակը ԼՂ-ում

20:16   29 Սեպտեմբեր 2020    460

ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը կոչ է արել դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Անհրաժեշտ ենք համարում կրակի անպահաղ եւ լրիվ դադարեցումն ու իրավիճակի կարգավորումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում: Կողմերին կոչ ենք անում առավելագույնս զսպվածություն ցուցաբերել: Հրադադարի ռեժիմը պետք է վերականգնվի եւ հետագայում անպայմանորեն պահպանվի»,-ասել է Լուկաշեւիչը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԵԱՀԿ  


Վերնագիրի այլ պիտակները