Ալի Ռաբեի. Իրանը, Թուրքիան եւ Ռուսաստանը կարող են օգնել Բաքվին ու Երեւանին հասնել խաղաղության

20:28   29 Սեպտեմբեր 2020    356

«Ադրբեջանի եւ Հայաստանի հակամարտությունը խաղաղ լուծում ունի, եւ Իրանը, Թուրքիան ու Ռուսաստանը կարող են օգնել երկու կողմերին էլ հասնել խաղաղության»:

Այս մասին հայտարարել է ԻԻՀ կառավարության ներկայացուցիչ Ալի Ռաբեին, հաղորդում է Mehr-ը:

Նրա խոսքերով, Ադրբեջանն ու Հայաստանը կարող են վեճը լուծել «ընդհանուր մշակութային գործոնների հիման վրա»: Նա հայտնել է Իրանի պատրաստակամությունը` օգնելու երկու կողմերին էլ պահպանել խաղաղությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մենք նաեւ կարծում ենք, որ երկու հարեւան երկրների միջեւ տարաձայնությունները խաղաղ լուծում ունեն, եւ Իրանը, Թուրքիան ու Ռուսաստանը կարող են օգնել երկու հարեւաններին իրականացնել ՄԱԿ-ի բանաձեւերը՝ իրենց տարաձայնությունները խաղաղ ճանապարհով լուծելու համար»: «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ հարգում ենք Ադրբեջանի եւ Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինչպես նաեւ երկու երկրների ինքնիշխանությունը»,- հավելել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ալի-Ռաբեի  


Վերնագիրի այլ պիտակները