Ստոլտենբերգը Վրաստանին հորդորել է պատրաստվել ՆԱՏՕ-ին անդամակցությանը

20:32   29 Սեպտեմբեր 2020    359

Վրաստանը պետք է օգտագործի ցանկացած հնարավորություն ՆԱՏՕ-ին անդամակցությանը նախապատրաստվելու համար:

Այս մասին հայտարարել է Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում, Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հետ հանդիպումից հետո, հաղորդում է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ստոլտենբերգն ընդգծել է, որ Վրաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է գրանցել իր զինված ուժերի արդիականացման և ժողովրդավարության ամրապնդման գործում:

«Եվ ես ձեզ կոչ եմ անում շարունակել ամբողջությամբ օգտվել ՆԱՏՕ-ի հետ մերձեցման բոլոր հնարավորություններից: Եվ պատրաստվեք անդամության: Մենք անհամբեր սպասում ենք Վրաստանին, որպեսզի հաջորդ ամիս ընտրությունները համապատասխանեն միջազգային բարձրագույն չափանիշներին: Սա կարևոր է Վրաստանի և ՆԱՏՕ-ի համար», - ասել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ստոլտենբերգ  


Վերնագիրի այլ պիտակները