Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի նախագահի դեմ

21:32   29 Սեպտեմբեր 2020    370

Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ 7 այլ պաշտոնական անձանց դեմ «ընտրությունների կեղծման ու ցուցարարների նկատմամբ բռնության» համար:

Այս մասին Reuters-ին ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը: Ցուցակում է նաեւ Բելառուսի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Կարծում ենք, որ ժամանակն է գործել: Առաջին հերթին, պետք է գին վճարել ընտրությունների կեղծման ու մարդու իրավունքների խախտման համար, որը մենք նկատել ենք: Ակնկալում ենք, որ մեր օրինակին կհետեւեն մյուսները»,-ասել է Ռաաբը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները