Բելառուսը պատժամիջոցներ է սահմանել Լիտվայի, Լատվիայի եւ Էստոնիայի պաշտոնյաների նկատմամբ

21:57   29 Սեպտեմբեր 2020    332

Բելառուսը պատասխան միջոցներ է ձեռնարկել Լիտվայի, Լատվիայի եւ Էստոնիայի պատժամիջոցներին:

Այս մասին ԲԵԼՏԱ-ին հայտնել է տեղեկատվության եւ թվային դիվանագիտության վարչության պետ, ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազը:

Ֆրանսիայի Նախագահ Էմանուել Մակրոնի եւ նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի հանդիպման վերաբերյալ արտաքին գործերի նախարարության կայքում տեղադրված Անատոլի Գլազի հայտարարության մեջ նշվում է, որ Բալթյան հարեւանները ընդլայնել են Բելառուսի հանդեպ պատժամիջոցների ցուցակները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Դե, այսօրվանից, ինչպես խոստացել էինք, մենք ներմուծում ենք նաեւ սիմետրիկ պատասխան սահմանափակող միջոցներ՝ այս երկրներից յուրաքանչյուրի համար: Մենք ասել էինք, որ սա վայրընթաց պարույր է, որը սկսվել է Լիտվայի առանձին առաջնորդների առաջարկով: Մենք կշարունակենք պատասխանել, բայց երբեք չենք նախաձեռնի նման քայլեր»,- ասել է ԱԳՆ ներկայացուցիչը:

Նա պարզաբանել է, որ բելառուսական կողմը կազմել է իր պատժամիջոցների ցուցակները Լիտվայի, Լատվիայի եւ Էստոնիայի համար: Դրանք ընդգրկում են յուրաքանչյուր երկրից շուրջ 100 պաշտոնյայի, այժմ նրանց արգելվում է մուտք գործել Բելառուս:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բելառուս  


Վերնագիրի այլ պիտակները