Թուրքիան եւ Գերմանիան քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը

22:06   29 Սեպտեմբեր 2020    297

Թուրքիայի եւ Գերմանիայի արտաքին գործերի նախարարներ Մեւլութ Չավուշօղլուն եւ Խայկո Մաասը քննարկել են Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրումը:

Այս մասին նշված է Twitter-ում գերմանական գերատեսչության գրառման մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ռազմական գործողությունները պետք է ավարտվեն, նպատակը պետք է լինի խաղաղ լուծումը»,- ասվում է գրառման մեջ: Բացի այդ, նախարարները քննարկել են իրավիճակը Միջերկրական ծովի արեւելքում, որտեղ սրվել են Թուրքիայի եւ Հունաստանի միջեւ տարածքային վեճերը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ղարաբաղ  


Վերնագիրի այլ պիտակները